Մարդու ենթագիտակցությունը հաճախակի է հաղթում գիտակցությանը:
Երկրի թիվ մեկ մեղավորը մի պահ կտրվում է բոլորից, միջոցառումից և սկսում մտամոլոր պատուհանից դուրս նայել, դրսում չկար արտառոց ոչինչ, բայց ինքը նայում էր, էնքան վախեցած, որ վախը նույնիսկ ծոծրակին էր դաճվել:
Իսկ նրան բակի տեսարանը չէր գերել, նրան ցերեկվա արևը չէր ջերմացրել, նա սարսափել էր ճաղավանդակից, նրան պատուհանի ճաղավանդակն էր քարացրել...
Նա բնազդաբար գիտակցում է իր ճակատագիրը, և այդ գիտակցումը նրան ավելի ու ավելի է գլորում անդունդը:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ
Նա ուր գնա պիտի ճաղեր տեսնի, քանզի հենց ճաղերից է սարսափում: